Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդկանց դուր գալու 6 կանոն. fact.am

Մարդկանց դուր գալու 6 կանոն. fact.am

Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքում ներկայացրել է այնպիսի պարզ կանոններ, որոնց կատարումը թույլ է տալիս մարդկանց  հեշտությամբ շփվել նոր միջավայրում և ձեռք բերել ընկերներ:  Քարնեգին արդյունավետ շփման հիմքում դնում էր անկեղծ հետաքրքրվածությունը միմյանց նկատմամբ:

 

Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով: Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել  մարդկանց ողջունեք ուրախությամբ և խանդավառությամբ: Հիշե՛ք, մարդիկ հետաքրքրվում են մեզանով այն ժամանակ, երբ մենք ենք նրանցով հետաքրքրվում:

 

Ժպտացեք: Լավ տպավորություն  թողնելու ամենապարզ միջոցը ժպիտն է: Այն ասում է . «Դուք ինձ դուր եք գալիս: Դուք երջանկացնում եք ինձ: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»: Ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին: Հիշե՛ք, ժպիտը մի ակնթարթ է տևում, բայց հիշողության մեջ մնում է հավերժ:

 

Հիշե՛ք, որ մարդու անունն ամենակարևոր բանն է ցանկացած լեզվով:  

 

Եղեք լավ ունկնդիր: Տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը դիմացինին հաճելի կլինի: Խրախուսեք նրան, որ պատմի իր և իր նվաճումների մասին:


Խոսեք այն մասին, ինչը հետաքրքիր է ձեր զրուցակցին:


Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն: Ցանկանում եք, որ ձեր իսկական արժանիքները գնահատվեն: Ցանկանում եք գիտակցել, որ ձեր փոքրիկ աշխարհում կարևոր նշանակություն ունեք: Մենք բոլորս էլ ցանկանում ենք: Այդ պատճառով էլ պետք է հետևել ոսկե կանոնին և դիմացինին տաք այն, ինչ որ կուզենայիք ստանալ:

Սկզբնաղբյուր. fact.am
Լուսանկարը. otvetnavse.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ